211652_close_icon
views-count5475 դիտում article-date 16:31 05-02-2017

Դուգլաս Կոստան «Բավարիայում» այլևս դժբախտ է իրեն զգում

«Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան հայտարարել է, որ այլ ակումբներից էլ է առաջարկներ ստացել: «Այո, մենք լուրջ առաջարկներ ենք ստացել Չինաստանից եև Եվրոպայի որոշ ակումբներից: Երբ մրցաշրջանն ավարտվի, կնստենք ու ամեն ինչ լուրջ կքննարկենք: ԱՊԼ-ը աշխարհի խոշորագույն լիգաներից մեկն է, դա ֆանտաստիկա է: Ինչպես և Իսպանիան. Պրիմերայում նույնպես հզոր ակումբներ են և մեծագույն խաղացողներ: Մյունխենում մինչ այժմ ինձ բացարձակ երջանիկ չեմ զգում», ասել է Կոստան` ընդգծելով, որ գերմանական լեզվի հետ կապված խնդիրներ ունի:

Նմանատիպ նյութեր