211652_close_icon
views-count98158 դիտում article-date 15:22 05-02-2017

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մատաղիսի զորամասից. նորակոչիկները իրենց բարեմաղթանքներն ու երգերն են ուղղում ծնողներին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 5-ին, Մատաղիսում տեղակայված զորամասում նորակոչիկները շարային ստուգատես էին անցկացնում՝ պատրաստվելով 2 օր հետո զինվորական երդման արարողությանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկ զինվորներն ասում էին. «Մենք գիտենք, թե որտեղ ենք ծառայում և մեզանից է կախված, որ մեր ծնողները, քույրերն ու եղբայրները, ընկերները հանգիստ կարողանան գլուխները բարձին դնել: Ուզում ենք հենց այստեղից հավաստիացնել, որ մենք բոլորս մի մարդու նման ենք ու զինվորական երդում տալուց հետո եթե պետք լինի՝ կգնանք առաջնագիծ: Արդեն լսել ենք, մեզանից առաջ ծառայող թասիբով ու առյուծ զինվորների, նրանց սպաների կատարած քաջագործությունների մասին, ովքեր դուխով կանգնել են պոստերում ու իրենց միասնականության շնորհիվ արժանի հակահարված են տվել հակառակորդին»: Նորակոչիկները իրենց ծնողներին բարեմաղթանքներ էին ուղղում և երգ նվիրում նրանց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 520+
520+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր