211652_close_icon
views-count6600 դիտում article-date 14:07 05-02-2017

Իսպանիա. Մեսիի հերթական պատմական ռեկորդն ու «Բարսելոնայի» 100 գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»: Կատալոնացիները վերջին հանդիպումներում նորից վերագտել են իրենց խաղը և մեկը մյուսի ետևից ջախջախում են մրցակիցներին: Իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ֆանտաստիկ մարզավիճակում է և առանց գոլի ու գոլային փոխանցման վաղուց չի հեռանում: Այս անգամ էլ Մեսին տուգանային հարվածով հերթական գոլը խփեց և իր կարիերայի բազմաթիվ ռեկորդները ավելացրեց մեկով: Դա տուգանային հարվածով 27-րդ գոլն էր և այդ ցուցանիշով Մեսին գերազանցեցկատալոնական ակումբի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանի ռեկորդը, որը «Բարսելոնայի» կազմում տուգանային հարվածով 26 գոլ է խփել: Բացի այդ, «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակը առաջինը հասցրեց 100-ի` այն դարձրեց 102-ի: 100 գոլի սահմանը հատեց նաև «Մոնակոն»: Նշենք նաև, որ «Բարսելոնայի» կազմում Պրիմերայում իր առաջին գոլը խփեց հարձակվող Պակո Ալկասերը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 42 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: «Ռեալն» ունի 43 միավոր, սակայն 2 խաղ պակաս է անցկացրել [b]Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր [/b]«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 3:0 Պակո Ալկասեր, 18, Լիոնել Մեսի, 40, Ալեյշ Վիդալ, 67
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր