211652_close_icon
views-count5617 դիտում article-date 13:43 05-02-2017

Անկարայում 60 մարդ է ձերբակալվել՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով

Թուրքիայի մայրաքաղաքում հակահաբեկչական հատուկ գործողությունների շրջանակներում 60 մարդ է ձերբակալվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ իրավապահ մարմինների գործակալության աղբյուրի՝ հատուկ օպերացիան իրականացվել է այսօր՝ փետրվարի 5-ին, առավոտյան՝ Սինջան, Չուբուկ, Մամակ շրջաններում: Կասկածյալները բերման են ենթարկվել Անկարայի ոստիկանություն՝ հարցաքննվելու:

Նմանատիպ նյութեր