211652_close_icon
views-count9131 դիտում article-date 12:47 05-02-2017

Անգլիա. Սկանդալից հետո «Չելսին» մի ոտքով չեմպիոն է, համերգ` «Լիվերպուլում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Լոնդոնում, որտեղ «Չելսին» մրցեց «Արսենալի» հետ: Այս խաղում որոշվելու է, թե արդյոք «Չելսին» չեմպիոնության համար պայքարում մրցակից կունենա, թե` ոչ: Խաղը սկսվեց մեծ սկանդալով. 13-րդ րոպեին «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն մրցակցի տուգանային հրապարակում արմունկով հարվածեց «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինի գլխին, որից հետո գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը: Հանդիպման գլխավոր մրցավարը ոչ միայն չպատժեց Ալոնսոյին և դեղին քարտ ցույց չտվեց, այլ նաև` հաշվեց գոլը: Այդքանից հետո էլ ստացած հարվածից Բելերինը ուշքի չեկավ և խաղադաշտը լքեց: Ընդհանրապես, մրցավարական սկանդալների թվով Անգլիայի այս առաջնությունը աննախադեպ է: Դրանից հետո «Չելսին» շատ հանգիստ խաղը իր ուզած սցենարով տարավ: Երկրորդ խաղակեսի սկզբում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մեն-մենակ ճեղքեց մրցակցի ամբողջ պաշտպանությունը և հաշիվը դարձրեց 2:0: Երրորդ գոլը «Չելսիին» նվիրեց Պետեր Չեխը, և միայն ավելացված ժամանակում «Արսենալից» խփեց հեղինակության գնդակը` 3:1: Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 59 միավոր և արդեն 12 միավոր է գերազանցում «Արսենալին», որը իջավ 3-րդ տեղը: 2-րդ տեղ բարձրացավ «Տոտենհեմը», որը Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»` 1:0 և 50 միավորով: Շարունակվում է «Լիվերպուլի» սև շրջանը: Թիմը այս անգամ արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց ետնապահներից «Հալ Սիթիին»: Սա «Լիվերպուլի» 4-րդ անընդմեջ պարտությունն էր, որը 46 միավորով 4-րդն է: Փոխարենը մյուս լիվերպուլյան ակումբը` «Էվերթոնը», ուրախացրեց իր երկրպագուներին, սեփական հարկի տակ 6:3 հաշվով հաղթելով «Բորնմութին»: Պոկերի հեղինակ դարձավ «Էվերթոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը գոլերի քանակը հասցրեց 16-ի և միանձնյա գլխավորեց ԱՊԼ-ի ռմբարկուների ցուցակը՝ մեկ գնդակով գերազանցելով Դիեգո Կոստային և Ալեքսիս Սանչիսին: [b]Անգլիայի Պրեմիեր-լիգա, 24-րդ տուր [/b] «Չելսի» - «Արսենալ»՝ 3:1 Մարկոս Ալոնսո, 13, Էդեն Ազար, 53, Սեսկ Ֆաբրեգաս, 85 - Օլիվյե Ժիրու, 90+1 «Տոտենհեմ» - «Միդլսբրո»՝ 1:0 Հարի Քեյն, 58 (11մ) «Հալ Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2:0 Ալֆրեդ Ն՛Դայե, 44, Օմար Նիաս, 84 «Էվերթոն» - «Բորնմութ»՝ 6:3 Ռոմելու Լուկակու, 1, 29, 83, 85, Ջեյմս Մաքարթի, 25, Ռոս Բարկլի, 90+4 - Ջոշուա Քինգ, 59, 70, Հարի Արտեր, 90
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

/iframe>

Նմանատիպ նյութեր