211652_close_icon
views-count4566 դիտում article-date 23:41 04-02-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 4-ին

1659 թ. – մահացել է Աբել Թասմանը, հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող (ծն. 1603 թ.)։ 1674 թ. – մահացել է Ոսկան Երևանցին, հայ նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան (ծն. 1614 թ.)։ 1861 թ. – ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։ 1878 թ. – ծնվել է Զապել Եսայանը, արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր (մահ. 1943 թ.)։ 1948 թ. – Շրի Լանկան հայտարարեց իրեն անկախ Միացյալ Թագավորությունից։ 1976 թ. – Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով մահացավ մոտ 23 000 մարդ։ 1992 թ. – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեց։ 2004 թ. – բացվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը։

Նմանատիպ նյութեր