211652_close_icon
views-count52555 դիտում article-date 22:22 04-02-2017

Լոռու մարզում ձնաբքի պատճառով շրջափակման մեջ գտնվող հարսանքավորներին օգնության հասան փրկարարներն ու Տաշիրի «Ճանշինականները»․ փեսան ապահով հասավ հարսի տուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, ուժեղ բքի պատճառով Լոռու մարզի Կաթնառատ, Տաշիր, Մեծավան ավտոճանապարհը ամբողջովին փակվել էր, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Մեծավան գյուղից հարսանքավորները չեն կարողանում հասնել Կաթնառատ գյուղ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 3 ժամից ավելի հարսանքավորները իրենց սինիներով ու զարդարված ավտոմեքենաներով սպասել են, մինչև ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանի և Տաշիրի «Ճանշինի» աշխատակիցները «Ճանշինի» պետ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ճանշինականներն ու փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են բացել ձնաբքի հետևանքով փակված ճանապարհը, որից հետո հարսանքավորները զուռնա-դհոլով գնացել են խնամիների տուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ճանշինականները» օգատգործել են հատուկ տեխնիկա, սակայն 30 րոպե հետո բուքը նորից փակում էր ճանապարհը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր