211652_close_icon
views-count13009 դիտում article-date 22:05 04-02-2017

Ինչո՞ւ Մարկ Ցուկերբերգը կոտրեց Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան

Ֆեյսբուքի գաղափարը հղացել է Մարկ Ցուկերբերգի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy -ում, որը գտնվում է Նյու Հեմպշիրում։ Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ Մարկ Ցուկերբերգը ընդունվեց Հարվարդի համալսարան, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։ Ապա 2003 թ. հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, որոշելու թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։ Որպեսզի հասնի իր նպատակին, Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ՚ (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու): Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումների։ Կայքը արագ աճեց, սակայն մի քանի օր անց փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, իսկ Մարկ Ցուկերբերգը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ։ Որպես պատիժ սահմանվեց հեռացումը։ Սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին։ Հետագայում Մարկ Ցուկերբերգը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա։ Նա իր համակուրսեցիների համար բացում է կայք, որտեղ մարդիկ սկսեցին կիսվել նախագծի մասին իրենց մեկնաբանություններով։ Հաջորդ կիսամյակում, 2004 թ. հունվարին, Մարկ Ցուկերբերգը սկսում է գրել կոդ նոր կայքի համար։ Ըստ նրա խոսքերի, նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին Harvard Crimson-ի գրած խմբագրական հոդվածից։ Ֆեյսբուքի անվան միտքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է Մարկ Ցուկերբերգի ավագ դպրոցի ուսումնական տարիների հետ։ Հեղինակավոր Phillips Exeter Academy -ում, որտեղ նա սովորել է, յուրաքանչյուր ընդունվողի տրվում էր ուսանողների տեղեկատու, որը պարունակում էր բոլոր համադասարանցիների նկարները, հասցեները և հեռախոսահամարները։ Տեղեկատուի օրիգինալ անվանումը «The Photo Address Book» էր, բայց բոլոր ուսանողները այն անվանում էին ուղակի «The Facebook»։ Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թ. հետո։ 2010 թ. մարտի 13-ին Ֆեյսբուք այցելեց ավելի մարդ, քան Google։ Ինչպես նաև Ֆեյսբուքը դարձավ լավագույն սոցիալական ցանցը ութ առանձին շուկաներում՝ Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Նոր Զելանդիայիում, Հոնկոնգում և Վիետնամում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում։ Իսկ թե ինչ կարգավիճակում է գտնվում սոցիալական կայքը հիմա, դա հայտնի է արդեն բոլորին։

Նմանատիպ նյութեր