211652_close_icon
views-count4862 դիտում article-date 18:38 04-02-2017

Դժվարանցանելի են Ապարանի տարածաշրջանի Սարալանջ-Վարդենիս և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Ուրասար-Կաթնաղբյուր Խնկոյան-Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Հակո, Գառնահովիտ, Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ, Ձորագլուխ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի, Ապարանի տարածաշրջանի Սարալանջ-Վարդենիս և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Նմանատիպ նյութեր