211652_close_icon
views-count5683 դիտում article-date 18:01 04-02-2017

«Սելտա»-«Ռեալ» հանդիպումը կարող է չկայանալ փոթորիկի պատճառով

Գալիսիայում փոթորիկի պատճառով «Սելտայի» մարզադաշտը` «Բալայդոսը» վնասվել է: Հաղորդվում է, որ փոթորիկի պատճառով պոկվել է մարզադաշտի տանիքի մի հատվածը: Քամին այնքան ուժեղ է եղել, որ մարզադաշտի աշխատակիցները չեն կարողացել մոտենալ վնասված հատվածին: Տանիքի վնասված հատվածը գտնվում է այն տրիբունայի վերևը, որտեղ նստելու էին «Ռեալի» երկրպագուները. հանդիպմանը սպասվում էր արքայական ակումբի մոտ 30 երկրպագու: Ներկա պահին «Սելտա»-«Ռեալ» խաղի հետաձգման մասին հարցը չի քննարկվում, սակայն եթե եղանակային պայմանները չբարելավվեն, ապա հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 5-ին, կարող է չկայանալ:

Նմանատիպ նյութեր