211652_close_icon
views-count3876 դիտում article-date 16:46 04-02-2017

Թրամփը ոչ թե ռասիստ է, այլ հայրենասեր. Մարին Լե Պեն

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունն ամբողջովին աջակցում է ԱՄՆ-ի տարածք Իրանի, Իրաքի, Սուդանի, Եմենի, Լիբիայի, Սոմալիի և Սիրիայի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին Դոնալդ Թրամփի որոշմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն, որ հարցազրույց է տվել իսրայելական 2-րդ հեռուստաալիքին։ «Բացառապես դեմ եմ այն պնդմանը, թե այդ որոշումը մուսուլմանների դեմ հարձակում է։ Դա սուտ է, քանի որ աշխարհում տասնյակ մուսուլմանական պետություններ կան, որոնք այդ ցուցակում չեն հայտնվել»,-ասել է Լե Պենը։ Վերջինս հավելել է, որ հայրենասիրությունը ռասիզմ չէ՝ նկատի ունենալով Թրամփին։ Ըստ Լե Պենի՝ հայրենիքի հանդեպ սերը, նրա մշակույթը և ինքնատիպությունը պահպանելու ցանկությունը, Ամերիկայում ամերիկացիների շահերի պաշտպանությունը նորմալ երևույթ է։ Նշվում է, որ հարցազրույցը ձայնագրվել է որոշ ժամանակ առաջ, սակայն եթերում է հայտնվել այն բանից հետո, երբ Լուվրի մոտ Եգիպտոսի մի քաղաքացի մաչետեով փորձեց սպանել պահակախմբի անդամներից մեկին։

Նմանատիպ նյութեր