211652_close_icon
views-count13342 դիտում article-date 13:23 04-02-2017

ԱՄՆ-ում բնակելի տներից մեկում հայտնաբերել են 24 օձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Տեխաս նահանգում բնակվող մի ընտանիք բավականին տհաճ ու վախեցնող իրավիճակի մեջ է հայտնվել։ Ինչպես հայտում է CNN-ը, ընտանիքի անդամներից Այզեք Մաքֆադդենը զուգարան մտնելիս զուգարանի մեջ հայտնաբերում է օձի։ Այդ մասին նա անմիջապես հայտնում է իր մորը, և վերջինս առանց վարանելու բահով սպանում է օձին։ Որոշելով, որ պետք չէ ռիսկի դիմել, Մաքդաֆֆեն ընտանիքը մասնագետների է կանչում տուն և չի փոշմանում։ Առաջին հերթին, մասնագետներն ուղևորվում են դեպի օձերի համար սիրելի վայրերից մեկը՝ նկուղ և հայտնաբերում այնտեղ մի մեծ բույն։ Սողուններից մի քանիսին ձեղնահարկում են գտնում, իսկ մի քանիսին էլ՝ տնից ոչ հեռու։ Ընդհանուր հաշվով՝ տնից ու նրա տարածքից դուրս է բերվում 24 օձ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր