211652_close_icon
views-count3111 դիտում article-date 12:43 04-02-2017

Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ականներ են պայթել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղակայված ՌԴ դեսպանատան տարածքի ուղղությամբ ականանետերից կրակ է բացվել։ Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, հայտնում է Mignews-ը։ Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, ականանետային կրակն արձակվել է նշնառված՝ Ջոբար շրջանից, որը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության ներքո։ Ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, մյուսը՝ գլխավոր մուտքից 20 մետր հեռավորության վրա։ Նույն ժամանակահատվածում Հալեպում կրակ է արձակվել ՌԴ ՊՆ բժշկական կենտրոնը։ Հոսպիտալից հեռացրել են ժամանակակից սարքավորումները։ Բժիշկներն ապահովված են բոլոր այն պարագաներով, որոնք անհրաժեշտ կլինեն նույնիսկ ամենաբարդ վիրահատությունը կատարելու համար։

Նմանատիպ նյութեր