211652_close_icon
views-count4310 դիտում article-date 12:17 04-02-2017

Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը գովաբանել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, հաղորդում է Reuters-ը։ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում. «Որքան հեռուն է գնում Իրանը, այնքան ավելի պարզ է երևում, որ նա աշխարհում ահաբեկչության ամենամեծ պետություն-հովանավորն է»։ Միևնույն ժամանակ նաՊենտագոնի ղեկավարը նշել է, որ չնայած իրավիճակին, ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում մեծացնել Մերձավոր Արևելքում իր կոնտիգենտը։ «Կարծում եմ, որ խելամիտ որոշում կլինի՝ ստիպել Իրանին խոստովանել, որ իր արարքները մարդկանց լայն շրջանակների կողմից աննակտ չեն մնա»,-հավելել է Մեթթիսը։

Նմանատիպ նյութեր