211652_close_icon
views-count108066 դիտում article-date 11:36 04-02-2017

Արտակարգ իրավիճակ Արմավիր քաղաքում. տեղական «իշխանիկների» անմարդկային վերաբերմունքի պատճառով շատ ծնողներ չեն կարողանում ներկա գտնվել իրենց երեխաների «պրիսյագին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասում այսօր տեղի է ունենում նորակոչիկ զինվորների երդման արարողություն։ Արմավիրի քաղաքապետարանի «փափկասուն» չինովնիկների մեղքով, գրեթե 3 կմ, իրենց զինվորների «պռիսյագին» այցելելու համար քաղաքացիները ոտքով են անցնում։ Միայն 250-ից ավելի ավտոմեքենաներ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս էին բերում մերկասառույցից։ Քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Միայն անսիրտ չինովնիկը նման կերպ կվարվեր, երբ գիտեր, որ այսօր Արմավիրում տեղի է ունենալու զինվորների երդման արարողություն և գոնե բարի լինեին՝ ճանապարհին գոնե աղ ու ավազ լցնեին»։ Մարդիկ «ամենավերջին քաղցր խոսքերով էին հիշում նրանց», մինչդեռ շատերն էլ ասում էին, թե՝ «սևին սապոնն ի՞նչ անի, խևին՝ խրատը։ Նրանք նույն կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր