211652_close_icon
views-count3363 դիտում article-date 12:04 04-02-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 39.3 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

2017թ-ի հունվարի 30-ից փետրվարի 03-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 106,732,926 դոլար 485.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,586,857 ԱՄՆ դոլար 486,63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,324,453 EUR 520,81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,337,626 EUR 524,45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 821,535,318 ՌԴ ռուբլի 8,06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 458,356,989 ՌԴ ռուբլի 8,14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հունվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.3 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր