211652_close_icon
views-count14191 դիտում article-date 11:09 04-02-2017

Գեղարքունիքում գազի գինը նվազում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է։ Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում 170 դրամ է։ Բացի այդ՝ Սևանում եղանակը, Տավուշի համեմատ, սառն է, ավտոմեքենաներին լիցքավորվող գազը «նստած է լինում», և դրանով մեքենան ավելի երկար ճանապարհ է անցնում։ Բազմաթիվ դժգոհություններից հետո կարծես թե սառույցը սկսել է կոտրվել, դեպի ճամբարակ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտ գտնվող, Իջևանի ճանապարհաշինական ձեռնարկության սեփականատեր Արծրուն Ղալումյանին պատկանող ԱԳԼՃԿ-ում արդեն մեկ խորանարդ մետր գազի գինը 185 դրամ է։ Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք ևս պատրաստվում են գազի գինը 200 դրամից նվազեցնել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր