211652_close_icon
views-count8863 դիտում article-date 10:23 04-02-2017

Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ: Հասկանալի է, որ այլ կուսակցությունները այս տարածաշրջանում գրեթե անելիք չունեն: Աշոտը հաղթի` Հանրապետականը կշահի, Սարգսյանները հաղթեն` Հանրապետականը կշահի...»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր