211652_close_icon
views-count3355 դիտում article-date 10:08 04-02-2017

«Ժառանգությունը» միանալու է Սեյրան Օհանյանին, թեև բանակցությունները շարունակվում են նաև «Ելքի» հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան կայացել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը ընտրությունների է գնալու դաշինքով։ Ճիշտ է, Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգություն»-ը միանալու է Սեյրան Օհանյանին, թեև բանակցություններն առերևույթ շարունակվում են նաև «Ելք» դաշինքի հետ։ «Ժառանգություն»–ը «Ելք»-ին միանալու համար պահպանել է առաջին և վեցերորդ հորիզոնականները։ Առաջին տեղի հավակնորդը «Ժառանգություն»-ից հենց Արմեն Մարտիրոսյանն է։ Սակայն «Ելք»-ից պատասխանել են, որ իրենք էլ դեռ չեն որոշել իրենց ցուցակի հաջորդականությունը, բայց տեղի խնդիր չեն դնում։ Ի դեպ, դաշինքով մասնակցության դեպքում էլ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չեն մասնակցելու ընտրություններին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր