211652_close_icon
views-count3447 դիտում article-date 09:54 04-02-2017

Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու համար նոր պաշտոն ստեղծելու գործին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին։ Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին և ցանկանում է որդուն տեսնել կարևոր պաշտոնում։ Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը։ Չինաստանում ՀՀ առևտրային կցորդի նստավայրը լինելու է Պեկինը։ Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս հաստատել էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում և սովորում է Չինաստանում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր