211652_close_icon
views-count53712 դիտում article-date 09:41 04-02-2017

Տավուշի մարզում տրանզիտ համարանիշներով Audi A6-ը կովերին վրաերթի չենթարկելու պատճառով հայտնվել է ձորում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 2-ին Ծաղկավան գյուղում տրանզիտ համարանիշներով Audi А6 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20.00-ից 20։30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է խոշոր եղջերավոր անասունները, քանի որ վարորդը փորձել է վրաերթի չենթարկել անասուններին, ընկել է սահքի մեջ, այնուհետև հայտնվել ձորում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր