211652_close_icon
views-count2595 դիտում article-date 09:38 04-02-2017

Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները ընթանում են կուլիսային հարթությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում։ Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում։ Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը։ Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի ցուցակում, որը գլխավորելու է անձամբ Հրանտ Բագրատյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ՝ թերևս ԱԺ մտնելու շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով։ Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քոքոբելյանին, որը, սակայն, հերքեց հանդիպման մասին լուրը. «Անհեթեթություն է, և նախընտրական կամպանիային բնորոշ սև PR-ի էլեմենտ եմ տեսնում դրա մեջ»,– ասաց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր