211652_close_icon
views-count5302 դիտում article-date 19:19 03-02-2017

2019թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է տեղի ունենալ Մադրիդում կամ Բաքվում

2019թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի անցկացմանը հավակնում են Մադրիդն ու Բաքուն: Ադրբեջանը խաղի համար առաջարկում է Օլիմպիական մարզադաշտը (69 870 հանդիսական), իսկ Մադրիդը` «Ատլետիկոյի» նոր մարզադաշտ «Վանդա-Մետրոպոլիտանոն» (73 հազ.), որը կսկսի գործել այս տարի: Բաքուն նախկինում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի եզրափակիչներ չի ընդունել: Ինչ վերաբերում է Մադրիդին, ապա «Ռեալի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը 2010թ. ընդունել է Չեմպիոնների լիգայի «Ինտեր»-«Բավարիա» (2:0) հանդիպումը:

Նմանատիպ նյութեր