211652_close_icon
views-count10636 դիտում article-date 18:38 03-02-2017

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է ադրբեջանցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեին

Այսօր՝ փետրվարի 3-ին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը: [b]Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 03.02.2017թ.[/b]

Նմանատիպ նյութեր