211652_close_icon
views-count6474 դիտում article-date 17:19 03-02-2017

Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել կրոնն ու օսմանյան լեզուն. Աբդուլ Համիդի թոռնուհին քննդատել է հանրապետական կարգը

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհին՝ Նիլհան Օսմանօղլուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով հետ կստանա «իր նախնիների ունեցվածքը», պահանջել է իր պապին պատկանած Գալաթասարայի կղզին և հայտարարել, որ իր ընտանիքին պատկանած 32 տարածք, որոնք հիմնականում գտնվում են Ստամբուլի տարածքում, անօրինական կերպով խլվել են իրենցից կայսրության տապալումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո. գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը Նիլհան Օսմանօղլուն նաև քննադատել է Թուրքիայում Աթաթուրքի իրականացրած բարեփոխումներն ու հայտարարել, որ հանրապետության հռչակմամբ Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել կրոնն ու օսմանյան լեզուն: Ի դեպ, Գալաթասարայի կղզին, որի հանդեպ հավակնություններ է ներկայացնում Նիլհան Օսմանօղլուն, դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթան Աբդուլազիզի կողմից շնորհվել է պոլսահայ նշանավոր ճարտարապետ Բալյանների տոհմի ներկայացուցիչներից Սարգիս Բալյանին:

Նմանատիպ նյութեր