211652_close_icon
views-count80762 դիտում article-date 16:36 03-02-2017

Գյուղացիները խնդրանքով դիմում են վարչապետ Կարեն Կարապետյանին. մարզպետի և գյուղապետի անգործության հետևանքով գյուղը հայտնվել է շրջափակման մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արտակարգ իրավիճակը շարունակվում է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում։ Անցյալ տարվա դեկտեմբերից 26-ից «շրջափակման» մեջ հայտնված գյուղը մինչև այժմ չի կարողանում դուրս գալ տեղական իշխանությունների անմարդկային վերաբերմունքի տակից։ Թե Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, թե, գյուղացիների խոսքով, տեղի «պորտաբույծ ու մինչև թափանը լցրած» գյուղապետը ոչինչ չեն անում, որպեսզի գյուղի կապը վերականգնվի արտաքին աշխարհի հետ։ Գյուղացիները նշված պաշտոնյաների ձեռքին ասես պատանդ լինեն։ Միայն անբարեխիղճ պաշտոնյան նման կերպ կվարվեր մարդկանց հետ, ինչպես որ վարվում են նշված չինովնիկները։ Գյուղացիներն արդեն հույս չունեն, որ մարզպետն ու գյուղապետը իրենց «վերքին դարման կանեն» ու նրանց հույսն արդեն վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Նրանք ասում էին. «Էս ինչի՞ է նման. լրիվ բարձիթողի վիճակում է։ Տեղացած ձյունն ամբողջովին փակել է ճանապարհը, իսկ տեղական իշխանիկներն իրենց լրիվ դրել են յոթ գլխանի հրեշի տեղը։ Եթե հրեշը ջրի պռնկին էր նստած, ապա սրանք՝ մեր շնչներին։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ու ի՞նչ երեսով են նրանք գալու գյուղ ու մեզ համոզելու, որ մենք մասնակցենք ընտրութուններին ու ընտրենք իրենց։ Հարգելի վարչապետ, խնդրում ենք, որպեսզի մի հանձնաժողով ստեղծեք և գործուղեք գյուղ։ Մնացածն արդեն ձեզ պարզ կլինի։ Կաթնաղբյուրը Լոռու մարզի հազվագյուտ գյուղերից է, որ արտագաղթ չկա, իսկ եթե այսպես շարունակվի, տեղական իշխանիկների մեղքով էս գյուղն է լ կդատարկվի։ Մենք, լսելով ձեր բազմաթիվ ելույթները, հավատում ենք՝ միայն դուք կարող եք կարգի հրավիրել տեղական իշխանիկներին»։ Ֆոտոլրագողը հայտնում է նաև՝ գյուղի ճանապարհների փակման պատճառով շատ խնդիրներ չի լուծվում, այդ թվում՝ շտապօգնության, արտակարգ իրավիճակների տեղական պատասխանատուների այցելելը, երբ արտակարգ դեպքեր են լինում գյուղում։ Ինչպես ավելի վաղ նշված գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/10/1055666/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Առատ ձյան հետևանքով գյուղը, կարելի է ասել, կտրվել էր արտաքին աշխարհից, քանի որ Լոռու մարզպետարանը և տեղի գյուղապետարանը կամ չէին ուզում, կամ ավելի շատ զբաղված էին կերուխումով՝ անտերության են մատնել ողջ գյուղը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «Էս ո՞ր դարում ենք ապրում, Նոր տարվան դառել են պատանդ, չենք կարում բարեկամի տուն գնանք, բարեկամի ընդունենք: Թողես՝ Լոռու մարզպետարանը, տեղի գյուղապետարանը ամպագոռգոռ հայտարարեն, թե ամեն ինչ «օk» է: Ի՞նչ «օk»-ի մասին է խոսքը, երբ հղի կնոջ համար բժիշկ ենք կանչում, սակայն 4-5 կմ ոտքով ենք գնում, որ բժիշկներին հասցնենք գյուղ: Մեր գյուղում բնակվող Նորայրը իր 66-ով գյուղի ջահելների հետ 30-ից ավել ավտոներ է ձնաբքից դուրս բերել: Գյուղի միակ ավտոբուսով ենք մի կերպ ժողովրդին ձնաբքի տակից հանել, մինչև ավտոմեքենաները կարողացել ենք գյուղի ջահելնեով դուրս հանենք»: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նույն բարձիթողի վիճակն էր գյուղապետարանի առաջ դպրոցի ճանապարհը, իսկ գյուղապետի տեղակալի հայտարարության համաձայն ՝մարզպետը 4 տարի առաջ էր բարեհաճել գյուղ: Իսկ գյուղացիներն էլ ասում էին, որ եթե մի քանի անգամ այցելեր, ապա սրտացավ վերաբերմունք կցուցաբերեր գյուղի նկատմամբ: «Մենք կառավարությունից ոչ գազ ենք ուզում, ոչ հոսանք ենք ուզում, ոչ փող ենք ուզում. Մեր ուզածը բարվոք ճանապարհն է: Ոչ ամառն ենք կարում էս ճանապարհով երթևեկենք, ոչ էլ ձմեռը: Տարին 12 ամիս պատանդի կարգավիճակում ենք: Ընտրությունից ընտրություն գալիս են, սարեր են խոստանում, իսկ երբ ընտրություններն ավարտվում են, սաղ դառնում են Նոր տարվա լիմոնադ: Հիմա առաջիկայում էլի ընտրություններ են ու եթե որևիցե մեկը համարձակվի գա գյուղ ու փորձի մեզանից ձայներ ստանա, ապա, ի նշան բողոքի՝ բոլորը մեր կողմից արհամարհվելու են, քանի որ մենք արհամարհված ենք նրանց կողմից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր