211652_close_icon
views-count2913 դիտում article-date 15:39 03-02-2017

Հովհաննես Գաբուզյանը` «Սաբալանի գավաթ 2017» կայծակնային մրցաշարի հաղթող

Իրանում ընթացող Սաբալանի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր անցկացվեց կայծականային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 93 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 6 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Ղայեմ Մաղամին 7.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մասուդ Մոսադեգպուրը եզրափակեց լավագույն եռյակը: [url=http://chess-results.com/tnr261405.aspx?lan=11&art=1&rd=9&fed=ARM&turdet=YES&flag=30&wi=984]Կայծակնային մրցաշարի եզրափակիչ աղյուսակ[/url] Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարում երեկ տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը, Հրայր Սիմոնյանն ու Սեդրակ Մաթևոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն կրեց: 9-րդ տուրից հետո Ղայեմ Մաղամին և Օմիդի Օրյան վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 6 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը: Հրայր Սիմոնյանն ունի 5,5 , Մամիկոն Ղարիբյանը` 5, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 4.5 միավոր:

Նմանատիպ նյութեր