211652_close_icon
views-count3043 դիտում article-date 16:58 03-02-2017

ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ-ի հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը. Է. Նալբանդյան

Փետրվարի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեցին, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները: Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձան ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Գոհունակությամբ արձանագրվեց ոլորտային համագործակցության խորացումը: Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր