211652_close_icon
views-count4168 դիտում article-date 13:46 03-02-2017

ԵԿՄ հերթական՝ 11-րդ համագումարը տեղի կունենա փետրվարի 18-ին, Մարզահամերգային համալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կազմկոմիտեի ներկայացրած առաջարկը հաստատվեց այսօր կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստում: Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփումը, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ: Համագումարը կընդունի բանաձեւ, որով դիրքորոշում կարտահայտի մեր երկրում առկա բոլոր կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Կընտրվի նաեւ վարչություն, որի առաջին նիստը տեղի կունենա հենց համագումարի դահլիճում. նորընտիր վարչության անդրանիկ նիստի օրակարգում մեկ հարց է՝ վարչության նախագահի ընտրություն: ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը հավանության է արժանացրել նաեւ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների ծրագիրը: Առաջարկվող տեսանյութում ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մանրամասնում է, թե կոնկրետ ինչ խնդիրների վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտի ԵԿՄ 11-րդ համագումարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր