211652_close_icon
views-count5391 դիտում article-date 15:40 03-02-2017

«Տուն գնա, Պուտլեր». Հունգարիայում Պուտինին դիմավորել են բողոքի ակցիայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտ կատարած պատոնական այցի ժամանակ բողոքի ցույցեր են անցկացվել։ Ինչպես հաղորդում է [url=http://www.euronews.com/2017/02/02/protesters-tell-president-putin-he-s-not-welcome-in-budapest]Euronews[/url]-ը, ցուցարարները պաստառներ են բարձրացրել՝ «Մենք չենք ուզում գաղութ դառնանք», «Եվրոպա, գումար մի՛ տուր բռնակալներին» և «Տուն գնա, Պուտլեր» գրառումներով։ Ցույցը կազմակերպել էր երկրի ընդդիմադիր կուսակցություններցի մեկը։ ՌԴ նախագահին, սակայն, ջերմորեն ընդունել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։ աՀնդիպման ժամանակ քննարկվել է Հունգարիային ռուսական գազ մատակարարելու հնարավորությունը: ««Հյուսիսային հոսք-2»-ով Հունգարիային ռուսական գազ մատակարարելու հնարավորություն կա: Կամ Սլովակիայի, կամ Ավստրիայի տարածքով, տարբեր ուղիներով դա կարելի է անել, դա ամբողջովին իրականանելի ծրագիր է: Հնարավոր է նաև Թուրքիայի տարածքով «Թուրքական հոսք»-ի միջոցով, հնարավոր է այլ տարբերակներ ևս»,-ասել է Պուտինը: Նա նաև չի բացառել, որ տարանցումը կարող է լինել նաև Ուկրաինայի տարածքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր