211652_close_icon
views-count2459 դիտում article-date 16:45 03-02-2017

Դոնալդ Թրամփը կայցելի Լեհաստան. նա ընդունել է հրավերքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Լեհաստան այցելելու հրավերքը, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի Լեհաստանի ծառայությունը։ Լեհաստանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Կշիշտոֆ Շերսկին ներկա պահին գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպում է անցկացրել Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլիննի հետ։ Նա նախագահի անունից հրավիրել է Թրամփին հուլիսին այցելել Լեհաստան, որն էլ ընդունվել է։ Ֆլիննը վստահեցրել է Շերսկիին, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան կոնտիգենտի ներկայությունը հանդիսանում է լեհ-ամերիկյան կայուն հարաբերությունների նշան։

Նմանատիպ նյութեր