211652_close_icon
views-count5556 դիտում article-date 11:20 03-02-2017

«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախընտրական մթնոլորտ է տիրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի ընտանիքին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում այս օրերին նախընտրական մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արաբկիր» ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանը, որը մտադիր է թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել, իր աշխատակիցներին «պարտադրում է» հավաքագրել ոչ միայն իրենց, այլեւ հարազատների, ծանոթների, ազգականների 20 հոգանոց ցուցակ՝ հագեցած անձնագրային տվյալներով։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արման Բաբլոյանն անձնագրային տվյալների հավաքելը մեկնաբանեց այլ կերպ. «ՀՀ առողջապահության նախարարությունը «Ինտեգրված առողջապահական համակարգ» ծրագիրն է տեղադրում, որը 10 քարտերի պարտադիր պահանջ ունի։ Քանի որ մեր աշխատողները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պետք է 10 քարտեր ունենան։ Այդ քարտերի տվյալների համար է ընդամենը թարմացվել բազան։ Թե չէ այլ խնդիր չկա։ Ոչ ոք ոչ ոքի ոչ մի բանում չի պարտադրել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր