211652_close_icon
views-count35370 դիտում article-date 10:52 03-02-2017

Մինչ Nissan-ի երիտասարդ վարորդը համոզում էր ՃՈ աշխատակիցներին՝ ասելով «ես եմ ու իմ կայֆը», նրա «երկաթյա նժույգը» տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 2-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Nissan Murano մակնիշի 50 QO 303 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ վարորդը ավտոմեքենան վարում է հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մնացած տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Երբ ճանապարհային ոստիկանները նրան հայտնել են, որ մեքենան պետք է տեղափոխվի «գաի պլաշչադկա», նեղսրտել է՝ ասելով. «Հա, ի՞նչ եմ արել, որ, ախպերներ, ես եմ ու իմ կայֆը»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ «կայֆարիկը» Երևան քաղաքի Նոր Արեշ 16-րդ փողոցի բնակիչ Դավիթ Սարգսյանն է, ով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նոր կկարողանա ՃՈ պահպանվող հատուկ տարածքից դուրս հանել իր «երկաթյա նժույգը»։ Հուսով ենք, որ սա դաս կլինի ոչ միայն նրան, այլ նրա նման այն «կայֆարիկ» վարորդներին, ովքեր «իրենց կայֆի համար» չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում նստում ղեկին և այլն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր