211652_close_icon
views-count3259 դիտում article-date 15:14 03-02-2017

Սենատոր Մաքքեյնը կոչ է արել Թրամփին Ուկրաինա ուղարկել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ուկրաինա ուղարկել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, հայտնում է Ria Novosti-ն։ Իսկ ավելի վաղ սենատորը նամակ էր հղել Դ. Թրամփին, որում հորդորում էր Ուկրաինային մատակարարել անօդա թռչող սարքեր, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանվել արևելքից իրականացվող գրոհներից։ Նշենք, որ Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն են ցուցաբերում Կիևին, սակայն դեռևս պաշտոնապես միայն համազգեստների ու սարքավորումների տեսքով։ Բացի այդ, ամերիկացի զինվորականները մարզում են Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկներին։

Նմանատիպ նյութեր