211652_close_icon
views-count3480 դիտում article-date 11:20 03-02-2017

Հակառակորդն այս գիշեր շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր