211652_close_icon
views-count6204 դիտում article-date 22:55 02-02-2017

«ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս Հովիկ Աբրահամյանի». նախկին վարչապետը հեռացվեց ՀՀԿ խորհրդից. Tert.am

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը որոշում է կայացրել ՀՀԿ խորհրդի կազմից ազատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նրա եղբայր Հենրիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և ՀՀԿ-ական պատգամավոր, Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, քննարկվել է նաև ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Լրագրողները խնդրեցին գնահատական տալ ՀՀԿ-ից հեռանալու վերջին դիմումների առթիվ՝ նկատելով, որ փաստորեն ՀՀԿ-ում լինելը պայմանավորվում է պաշտոններ ունենալով: «Սա բնականոն գործընթաց է: Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է անդամակցելու այս կամ այն կուսակցությանը: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, ՀՀԿ-ին և անդամագրվում են, և դուրս են գալիս, և արտահոսք կա, և ներհոսք կա, բայց դա անհամաչափ է: Բնականաբար, արտահոսքը շատ ավելի քիչ է, քան ներհոսքը: Մենք բոլոր գործընկերներին., այդ թվում Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն են հայտնում: Իրենք են իրենց ճակատագիրը որոշել, իրենք են իրենց ճակատագրի դարբինը: Իրենք ընտրել են այլ ճանապարհ»,-ի պատասխան ասաց Շարմազանովը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/02/02/Sharmazanov/2267331]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր