211652_close_icon
views-count5463 դիտում article-date 21:48 02-02-2017

Պուտինը 16 գեներալ է պաշտոնանկ արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի Քննչական կոմիտեի, Ներքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների 16 գեներալներ պաշտոնանկ են արվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Պաշտոնանկությունների մասին համապատասխան որոշումը պաշտոնապես հրապարակվել է այսօր՝ փետրվարի 2-ին: ՌԴ նախագահը գեներալներից երկուսին հեռացրել է նաև զինծառայությունից: Ռուսական լարտվամիջոցները նշում են, որ կադրային նման փոփոխությունների պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ գեներալների համար անակնկալ չի եղել պաշտոնանկությունը, քանի որ նրանք դեռ մի քանի ամիս առաջ արդեն իսկ տեղյակ են եղել այդ մասին:

Նմանատիպ նյութեր