211652_close_icon
views-count5623 դիտում article-date 21:00 02-02-2017

Ժոզե Մոուրինյո. Չեմ քննադատելու «Հալին» նման ֆուտբոլի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում «Հալ Սիթի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057670/]ոչ-ոքին[/url]` 0:0:: «Մենք գոլեր խփեցինք: Առանց դրա հնարավոր չէ հաղթել: Մրցակցի դարպասապահը շատ լավ խաղաց: «Հալի» խաղացողները ցանկանում էին հասկանալ, թե պայքարի որ մակարդակը մրցավարը ընդունելի կհամարի այս խաղում: Դա նրանց հաջողվեց, դրա համար էլ իրենց հարմարավետ ֆուտբոլն էին խաղում: «Հալը» ԱՊԼ-ում մնալու պայքար է տանում, այդ իսկ պատճառով նրանց համար ցանկացած միավոր թանկ է: Ես չեմ քննադատելու նրանց` նման ֆուտբոլի համար: Եթե դուք ֆուտբոլից բան չեք հասկանում, ավելի լավ է, խոսափող մի վերցրեք և ինձ հարցեր մի տվեք», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր