211652_close_icon
views-count88904 դիտում article-date 20:21 02-02-2017

Ճանապարհային ոստիկանները ողջ գիշեր ձնաբքի տակ հայտնված մի ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ մանկահասակ երեխաների, տեղափոխեցին անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, Կոտայքի մարզում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ Սևաբերդ գյուղի ճանապարհին ձնաբքի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնվել է «շրջափակման մեջ»: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նկատել են, որ ավտոմեքենայում կան մեծահասակներ և երեխաներ: Նրանք երեխաներին պապիկի հետ իրենց ավտոմեքենայով անվտանգ հասցրել են ապահով վայր, միչև Սևաքարի գյուղապետի անմիջական գործողությունների շնորհիվ, հատուկ ձյուն մաքրող տեխնիկայով մի քանի կիլոմետրանոց ճանապարհը բացվել է, որից հետո ողջ ընտանիքի անդամներով անվտանգ հասել են գյուղ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները նաև նշում էին, որ 30-ից ավելի տրանսպորտային միջոց էլ ձնաբքի տակից դուրս են բերել Տավուշի մարզի Կոչի գյուղում հայտնի Ջանվելյանների ընտանիքի անդամներից: Նրանք նշում էին, որ Ջանվելյանների հորաքրոջ կամ քեռու տղան էր, ով իր Նիվայով անգամ գիշերը ձնաբքի տակից անվտանգ վայր են տեղափոխել մեքենաները, իսկ մեծ թվով քաղաքացիների էլ , ովքեր նույնպես հայտնվել էին ձնաբքի տակ՝ օգնության ձեռք են մեկնել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը՝ իր տեսուչների հետ՝ շատերին անվտանգ վայր տեղափոխելով ոստիկանական Toyota-ով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր