211652_close_icon
views-count7420 դիտում article-date 20:45 02-02-2017

Հայտնի են «Տարվա լավագույն ավտոմեքենա» կոչման հավակնորդները

«Տարվա լավագույն ավտոմեքենա» համաշխարհային մրցույթի ժյուրին անվանել է 2017 թվականի հաղթանակի հավակնորդներին: Այս անգամ թեկնածուների ցուցակում տեղ է գտել 10 ավտոմեքենա, որոնցից 3-ը Ճապոնական արտադրության են, իսկ 7-ը՝ եվրոպական: Պետք է նշել, որ հավակնորդներից 5-ը Volkswagen կոնցեռնի մոդելներ են: Աշխարհի առաջատար փորձագետներից բաղկացած ժյուրիի անդամները իրենց վերջնական որոշումը կներկայացնեն ապրիլին՝ Նյու Յորքում կայանալիք ավտոշոուի շրջանակներում: Բացի հիմնական մրցույթից, ժյուրին լավագույն մոդելներ կընտրի 4 անվանակարգերում` «Տարվա դիզայն», «Տարվա սպորտային մեքենա», «Տարվա ներկայացուցչական ավտոմեքենա» և «Տարվա կանաչ ավտոմեքենա»: Հիշեցնեն, որ նախորդ «Տարվա լավագույն ավտոմեքենա» էր ճանաչվել Mazda MX-5-ը, որը նաև առաջինն էր «Տարվա դիզայն» անվանակարգում:

Նմանատիպ նյութեր