211652_close_icon
views-count4078 դիտում article-date 21:09 02-02-2017

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կյանքի կոչել ազգային նշանակություն ունեցող նոր կրթական ծրագրեր

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կյանքի կոչել ազգային նշանակություն ունեցող նոր կրթական ծրագրեր: Միությունը սկսում է «Նարեկացի երգարան» խորագիրը կրող դասընթացների շարք, որի ընթացքում ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը` ժամը 19։00-ին, ներկաները հնարավորություն կունենան սովորել և միասին երգել հայկական երգեր՝ ժողովրդական, գուսանական, հոգևոր, կոմպոզիտորական, մանկական և այլն: Դասընթացների շարքը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ազգային երգարանի լավագույն գոհարներին, վերականգնել միասին երգելու մշակույթը, մոռացությունից փրկել սիրված և մոռացված հայկական երգեր։ Դասընթացները կանցկացվեն «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվանկոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Լուսինե Ազարյանի գլխավորությամբ։ Մուտքն ազատ է: [b] «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր