3309 դիտում
18:06 02-02-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին:
Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝ բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ այդ ոլորտում չօգտագործված մեծ ներուժ կա: Համագործակցության խթանման և գործարար շփումների ակտիվացման նպատակով վարչապետը կարևորել է օդային ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանն օգտվում է Շվեյցարիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) արտոնյալ ռեժիմից:
Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն երկարամյա սերտ քաղաքական հարաբերություններ՝ դեսպան Գասերը համակարծիք է եղել, որ տնտեսական համագործակցության ներուժն ավելին է, քան օգտագործվում է, և Շվեյցարիան ևս կարևորում է երկկողմ տնտեսական կապերի խորացումը: Նա նշել է, որ Հայաստանի տարածաշրջանների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ձևավորվել է արդյունավետ գործակցություն,իսկ հումանիտար ոլորտում հայ-շվեյցարական սերտ գործընկերության ձեռքբերումներից է այն, որ Շվեյցարիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մասին: Լուկաս Գասերը ողջունել է վարչապետի՝ երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելու առաջարկությունը և գործընթացը սկսելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը և դեսպան Գասերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, դեղագործության ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցության ծրագրերի համար, որոնք նպաստում են Հայաստանի հեռավոր մարզերի տնտեսության զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
17:32 18-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
1889 դիտում
18:05 30-01-2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
7125 դիտում
20:02 18-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
Այս բաժնից
286 դիտում
12:02 29-03-2024
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում
472 դիտում
11:26 29-03-2024
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս
538 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ