211652_close_icon
views-count6559 դիտում article-date 16:03 02-02-2017

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացները ձևական են. Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է կրթական խնդիրներին և հանձնարարական տվել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից»,- նշել է վարչապետը և ԿԳ նախարարին հանձնարարել մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր, կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

Նմանատիպ նյութեր