211652_close_icon
views-count6831 դիտում article-date 16:23 02-02-2017

Վրաստանն ազատվում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմից. Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել նախագծին

Եվրախորհրդարանի անդամներն այսօրվա նիստում հավանություն են տվել Վրաստանի դեմ վիզային ռեժիմը չեղարկելու նախագծին։ Այդ մասին հայտնում է GeorgiaOnline-ը։ Որոշմանը կողմ է քվեարկել 553 պատգամավոր, դեմ՝ 66 և ձեռնպահ՝ 28-ը։ Քվեարկությանը նախորդել էին տաք բանավեճերը։ Կայքը նշում է, որ քվեարկության արդյունքները, այդուհանդերձ, չեն նշանակում դեռևս ավտոմատ անցում առանց վիզային ռեժիմին։ Մնում է՝ լուծվեն տեխնիկական գորընթացները։

Նմանատիպ նյութեր