211652_close_icon
views-count5391 դիտում article-date 15:45 02-02-2017

Անգելա Մերկելը պաշտոնական այցով Անկարա է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ առաջ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Այդ մասին հաղորդում է Аnadolu գործակալությունը։ Մերկելի օդանավը վայրէջք է կատարել Էսենբողի անվան միջազգային օդանավակայանում։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչից հետո կայցելի այդ երկրի խորհրդարան։ Գերմանիայի կանցլերը նաև բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Շեշտը դրվելու է միգրացիոն ճգնաժամի վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր