211652_close_icon
views-count10133 դիտում article-date 13:57 02-02-2017

Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ. Ադրբեջանը հրաժարվում է իր զինվորից. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական ուժերի կողմից գերեվարված Էլնուր Հյուսեին Զադենը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում։ Ս. Հասրաթյանը հաստատել է, որ վերջինս եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում: Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է.«Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում: Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ: Սակայն անտրամաբանական ու նաև անհասկանալի է, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում… Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ»: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057666/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել էր հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել էր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն:

Նմանատիպ նյութեր