211652_close_icon
views-count5017 դիտում article-date 14:08 02-02-2017

Թուրքիան պետք է հասկանա, որ արևելյան ոճի կովբոյական խաղերը Հունաստանի հետ չեն անցնում. հույն նախարար

Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի 6 ինքնաթիռ 138 անգամ խախտել է թուրք-հունական օդային սահմանը։ Այդ մասին տեղեկացրել է աթենքյան լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբին։ Գործակալության տվյալներով՝ մասնավորապես, թուրքական 2 կործանիչներ տեղի ժամանակով ժամը 07։43-08։41-ն ընկած ժամանակահատվածում խախտել են հունական օդային տիրույթը, այդ թվում՝ Իմիա և Կալոլիմնիոս կղզիների։ Գլխավոր շտաբը նշել է, որ կործանիչները զինված են եղել և բոլոր դեպքերում էլ ճանաչվել են։ Միջադեպերի կապակցությամբ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ Հունաստանի զինված ուժերը լավ են պատրաստված և պատրաստ են ցանկացած պահ հակահարված տալ։ «Նրանք պետք է հասկանան, որ արևելյան ոճի կովբոյական խաղերը Հունաստանի հետ չեն անցնում»,-նշել է նա ANTI հեռուստաալիքի եթերում։

Նմանատիպ նյութեր