211652_close_icon
views-count34933 դիտում article-date 13:41 02-02-2017

Երևանում բախվել են Opel-ն ու Honda-ն. հղի վարորդը, բարեբախտաբար, չի տուժել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Աբելյան և Ֆուչիկի փողոցների T-աձև խաչմերուկում բախվել են 41-ամյա Հովհաննես Ֆետյանի վարած Opel մակնիշի 439 ՕF 61 համարանիշի և 32-ամյա Արմինե Սարգսյանի վարած Honda մակնիշի 55 GG 525 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ վարորդներին առաջինը օգնության են հասել Volkswagen մակնիշի 60 VV 601 համարանիշի վարորդն ու նրա ուղևորները։ Դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Honda-ի վարորդը հղի է եղել, բարեբախտաբար նա նույնպես չի տուժել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր