211652_close_icon
views-count38401 դիտում article-date 13:15 02-02-2017

Ազգությամբ ամերիկացի Ջիմ Դելիի «արկածները» Հայաստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայերի հյուրընկալության մասին պատմող հոլովակը, որը նկարահանել են ամերիկացի կամավորն ու թատերական ինստիտուտի ուսանողները, առաջիկա օրերին Վաշինգտոնում կմրցի 65 երկրներից ներկայացված այլ հոլովակների հետ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց «Peace Corps Armenia»-ի կամավոր Ջիմ Դեյլին, ում էլ պատկանում է նմանատիպ հոլովակի նկարահանման ու մրցույթին մասնակցելու գաղափարը:. «Շաբաթներ առաջ «Քո հյուրընկալ երկիրը» թեմայով մրցույթ հայտարարվեց «Peace Corps»-ի բոլոր կամավորների համար: Բոլոր այն երկրների կամավորները, որտեղ «Peace Corps»-ի գրասենյակներ կան, կարող էին մասնակցել մրցույթին ու ներկայացնել իրենց հյուրընկալող երկրում ապրող մարդկանց հյուրասիրությունը: Կարծում եմ՝ ստիպված ենք լինելու մրցել տասնյակ երկրներից ներկայացված հարյուրավոր տեսանյութերի հետ»,-հայտնեց Ջիմը: Ջիմը անգլերենի դասեր է անցկացնում Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի որոշ ուսանողների հետ: Երբ Ջիմը նրանց պատմել է մրցույթի մասին, վերջիններս մեծ ոգևորությամբ են ընդունել այն: Միանգամից խոստացել են լավ տեսանյութ նկարել և անցել գործի: «Նկարահանման պրոցեսը տևել է 4 օր: Սակայն մի քանի անգամ ավելի երկար տևեցին նախապատրաստական ու կազմակերպչական փուլերը»,- նշեց Ջիմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր