211652_close_icon
views-count3415 դիտում article-date 22:36 02-02-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 2-ին

1709 թ. – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց վերցրեցին նավաստի Ալեքսանդր Սելկիրկին, նա հանդիսացավ Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի: 1848 թ. – ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ն լիակատար հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ: 1882 թ. – ծնվել է Ջեյմս Ջոյսը, իռլանդացի գրող (մահ. 1941 թ.): 1885 թ. – ծնվել է Կոստան Զարյանը, հայ նշանավոր գրող (մահ. 1969 թ.): 1905 թ. – ծնվել է Այն Ռանդը, ամերիկացի փիլիսոփա և վիպասան, օբյեկտիվիզմի հիմնադիրներից մեկը (մահ. 1982 թ.): 1921 թ. – ծնվել է Միհրան Երկաթը, հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1986 թ.): 1943 թ. – փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը: 1970 թ. – մահացել է Բերտրան Ռասելը, անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ (ծն. 1872 թ.): 1977 թ. – ծնվել է Շակիրան, կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր:

Նմանատիպ նյութեր